Այսօր գեղեցկուհի տաղանդաշատ ռեժիսոր Լուսինե Երնջակյանի ծննդյան օրն է։ Նա նշում է ծննդյան 33-ամյակը։ Հանրահայտ բեմադրիչ Արա Երնջակյանի դուստրը շարունակել է հոր ուղին՝ դառնալով անչափ տաղանդավոր բեմադրիչ՝ բեմադրելով երիտասարդության սիրելի մի շարք սիրելի ներկայացումներ։
Հայտնի դերասան Արշալույս Հարությունյանի կնոջ տաղանդին են պատկանում «Փնտրվում է տղամարդ» և «Ինչ տարբերություն, թե ում հետ» ներկայացումները։
Նա յուրահատուկ տեղ է գրավում մեր արվեստում։ Լինելով երևի թե հայտնի միակ հայ կին բեմադրիչը, նա մրցանակների է արժանացել իր տաղանդի համար։ Նրա բեմադրած ներկայացումները հանդիսատեսի հավանությանն են արժանանում՝ շնորհիվ թեթև ու միևնույն ժամանակ խորիմաստ լինելուն։
Լուսինեն անմահ ստեղծագործություններին հայկական բնավորություն է տալիս՝ ավելի հարմարեցնելով մեր երիտասարդության մտածելակերպին ու առհասարակ մեր մենթալ հասկացողությանը։
Շնորհիվ նրա՝ երիտասարդներն սկսել են ավելի հաճախ ժամանցի համար ընտրել թատրոնը՝ միասին հաճախելով ներկայացումների ու այդկերպ վայելելով ժամանցը։