Այսօր Լուսինե Զաքարյանի ծննդյան օրն է

Հայ հոգևոր երգի բացառիկ մեկնիչներից ու ներկայացնողներից մեկի՝ հրաշագեղ Լուսինե Զաքարյանին ենք հիշում՝ նրա ծննդյան օրվա առիթով։ Նա արվեստագետներից շատերի կողմից բնորոշվել է որպես Հայաստանի յոթ հրաշալիքներից մեկը։

Հրեշտակային ձանյով օժտված գեղեցկուհին կարողացավ հայոց հոգևոր երաժշտության լուսավորությունն ու ջերմությունը տարածել ոչ միայն Հայաստանով մեկ, այլ նաև արտասահմանում։

Լուսինեի տաղանդով հիացել են շատերը, այդ թվում այլազգի արվեստագետներ։

Լուսինեն ծնունդով Ախլցխայից է։ Լուսինեի ընտանիքը երաժշտության ոլորտի հետ սերտորեն կապված էր, իսկ նրա տաղանդը, թերևս, կարելի է ժառանգական բնորոշել։

Լուսինեի մայրական պապը եղել է ռուսական Կայսերական օպերային թատրոնի մեներգիչներից մեկը։

Լուսինեի մորական տատը դաշնակահարուհի է եղել։ Երաժշտական ընդունակություններ է ունեցել նաև Լուսինեի մայրը։

Հայրը ևս սերտորեն կապված է եղել երաժշտական ասպարեզի հետ․ նա նվագել է փողային գործինքների վրա։

Լուսինեի եղբայրները դարձյալ երաժշտական ոլորտում են դրսևորվել, իսկ ամուսինը հայտնի երգիչ ու բանասեր Խորեն Պալյանն էր։

Понравилась статья? Поделиться с друзьями: