Այսօր լրացավ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում տեղի ունեցած nճրшգործության 21-րդ տարելիցը. ցավոտ հուշեր

Արդեն քսանմեկ տարի է, ինչ հայ ժողովրդի հիշողության մեջ անջնջելիորեն դաջվել է այն աննախադեպ ցավալի դեպքը, որը մինչ այսօր էլ բացված վերքի պես չի բուժվում և ամոքվում:

Այն, ինչ կատարվեց քսանմեկ տարի առաջ այս օրը, ոչ ոք չի կարող պատկերացնել: Այս առիթով գրող Անուշ Սարգսյանն իր սոցհարթակում հանրայնացրել է իր հուշերն ու ապրումները:

«Քսանմեկ տարի առաջ այս օրը… Երբեք չեմ մոռանա։ Օդանավակայանից ժամեր առաջ մեկամսյա ծրագրի էինք ճանապարհել ամուսնուս՝ աշակերտների խմբով, ու ես թեև գիշերն այնտեղ չէի եղել իրենց հետ, քանի որ երկրորդ դստրիկովս հղի էի, բայց ասես օդում լինեի։

Սովորականի պես առավոտյան գնացի աշխատանքի՝ » Լոռու մարզ» թերթ, որն այն ժամանակ մարզպետարանի հարևանությամբ տեղակայված տնակներում էր գործում։ Երբ աշխատանքային օրը մոտենում էր ավարտին, ժամը հինգի մոտերքը, սարսափելի վատ զգացի։

Սոսկալի գլխացավ բռնեց, որ անկարող էի տանել, դեղ էլ չէի ուզում խմել։ Աչքերիս դեմը պարուրվեց մառախուղով, քունքերս տրաքում էին։ Նայեցի՝ ուղիղ հինգ անց տասնհինգ էր։ Չգիտեմ ոնց՝ էդ ժամը ֆիքսվեց ուղեղումս։ Գլուխս առա ձեռքերիս մեջ ու սեղանին դրած՝ մի տասը֊տասնհինգ րոպե անզգա վիճակում էի։

Ցավից ընդարմացել էի։ Հետո կամաց ետ եկա։ Գործընկերս՝ Խորենը, հորդորեց տուն գնալ։ Ճանապարհ ընկա, մեր տունը մի երկու կանգառ հեռու էր։ Մինչև հասա՝ տան հեռախոսը զնգում էր վրա֊վրա։ Շնչակտուր վերցրի՝ Խորենն էր։ Ասաց՝ հեռուստացույցը միացրու, Վազգենին են խփել… Էլի բաներ ասաց, չլսեցի։
Հեռուստացույցը ողբում էր՝ անունների առատությունից։ Գլխատվել էր երկիրս։ Հենց այն ժամին, երբ ես անզգայացել էի ցավից…

ԱՄՆ հասած պատվիրակությունը, դեռ ոտքը հողին չդրած՝ հանդիպել էր ամերիկացի սահմանապահների զարմանքին.

֊ Ձեր երկրի ղեկավարներին են կրակել, տեղյակ չե՞ք։
Խումբը քարացել էր։

֊ Մի կողմ անցեք՝ պիտի ստուգենք ձեր փաստաթղթերը։
Հոկտեմբեր էր։ Ցրտող, անզգա, երկարող։ Մինչ օրս…»

Понравилась статья? Поделиться с друзьями: