Այսօր Լևոն Տեր Պետրոսյանի ծննդյան օրն է

Այսօր Լևոն Տեր Պետրոսյանի ծննդյան օրն է։ ԼՏՊ-ն ծնվել է 1945ի հունվարի 9ին։ Մասնագիտությամբ արևելագետ է, նաև բանասիրական ֆակի դոկտոր։ Ծնվել է Հալեպ քաղաքում։ 1968ին ընտանիքով Երևան է եկել, ընդունվել ԵՊՀ։ Ասպիրանտուրան անցել է Լենինգրադում։ 1972ին Լենինգրադի համալսարանում թեկնածուական է պաշտպանել։

1987ին դոկտորականն է պաշտպանել։  1972-1978ը աշխատել է գիտ․ ակադեմիայում։ 1978-1985ը գիտնական-քարտուղար է եղել Մատենադարանում։ Այլախոհական պրոցեսներ է սկսել ԽՍՀՄ-ում 1960ին։ 1965-1968ը ամեն ապրիլի 24ը համակուրսեցիների հետ,  թռուցիկներ է փակցրել շենքերում հայդատական գրություններով։

1988ին ընթերցել է Ղարաբաղ կոմիտեի թուղթը, ազդարարելով նոր էտապ» Ընտրվել է «Ղարաբաղ կոմիտեի նախագահ։ 1991-1996ը ընտրվել է նախագահ։ Որևէ նախընտրական քարոզչություն չանելով հավաքել է 83,4տոկոս ձայն։ 1992ին բանակ ունենալու առաջարկն է ստորագրել։ 1992ին ստեղծել է համահայկական հիմնադրամը։

1995ին հրամանագրել է կառուցել Եղեռնին նվիրված թանգարանը։ 2007թվականին ԼՏՊ-ն վերադարձավ ակտիվ քաղաքականություն, թեպետ փորձը տապալված ու ողբերգական ստացվեց։

Понравилась статья? Поделиться с друзьями: