Այսօր Խորենացու «ՈՂԲ»-ը կրկնվում է․ Մենք հիմա կանգնած ենք երրորդ հանրապետության կորստյան առջ

Հայկազ Մակարյան․ այն ինչ հիմա կա, ծայրաստիճան պոպուլիզմի դրսևորում է։ Ոչ մի ուժ կոնսոլիդացիայի հարց չի բարձրացնում։ Ամեն ամբիցիա, մղումներ պետք է մի կողմ դնել, որովհետև նավթադոլլարներով սնվող կլանն Ալիևյան մի գերնպատակ ունի՝ կազմալուծել ՀՀ-ն։

Մեր մամուլը որևէ աղերս չի մեր արժեքների հետ։ Այսօր Խորենացու «ՈՂԲ»-ը կրկնվում է։ Մենք հիմա կանգնած ենք երրորդ հանրապետության կորստյան առջև։ Դեպի վիհ է տանում էս ճամփան, դեպ անդունդ։ Հիմա գերիների հարցի կարևորությունը ոչ թե բառերով պիտի լինի, այլ պրոցեսներով։

Ն․Փ․-ն ասեց տապալվեց էդ հարցը։ Գուցե տապալվեց, որովհետև մեր բռունցքը չհարվածե՞ց սեղանին։ Մենք պարտվել ենք, որովհետև տասնամյակներ շարունակ դաստակերտ ու վիլլաներ կառուցեցին, իսկ մտածող մարդկանց անվանազրկեցինք, դատափետեցինք։

Բոլոր սրիկաներին բերեցինք առաջին պլան։ Մեր եթերները ողողեցինք անորակություններով բթացնող։ Մեր հայրենասիրական իդեաներին չդավանեցինք։ Մենք անբարո ու անտարբեր վերաբերմունքով հայրենասերներին արհամարհեցինք կամ պանդխտության ուղարկեցինք։

Понравилась статья? Поделиться с друзьями: