Այսօր Հայաստանի Անկախության օրն է. Շնորհավո՜ր Անկախության 29-րդ տարեդարձը

Հայաստանի և համայն հայության համար ամենանվիրական ու թանկագին խորհուրդ ունեցող տոնն է՝ Անկախության օրը: Հայաստանը վերջին անգամ Ակնախությունը կորցրել է շուրջ հարյուր տարի առաջ, և արդեն քսանինը տարի է, ինչ վայելում է Անկախության բերկրանքը:

Օրվա խորհուրդը բոլորի մոտ կարևոր, և միևնույն ժամանակ բոլորի մոտ յուրովի նշանավորում ու խորհրդանիշ ունի: Այն ձեռք է բերվել յուրաքանչյուրիս նվիրական ջանքի շնորհիվ և ուստի թանկ է յուրաքանչյուրիս համար:

Սոցհարթակները ողողվել են պետականության և անկախության խորհուրդը կարևորող տարատեսակ հրապարակումներով ու արժևորման խոսքերով:

Ներկայիս սերունդը հայ ժողովրդի պատմության մեջ առանցքային դեր ունեցած մարդկանց ժառանգն է, ով հնարավորություն է ստացել ապրելու և գործելու անկախ հայրենիքում, որի մասին երազել ու պայքարել են նախորդ սերունդները:

Անկախության այս տոնական տարեդարձը թող նորովի համախմբի և զուսպ ու ողջախոհ որոշումների առիթ տա բոլորին:

Շնորհավոր Հայոց պետականության ծնունդը նշանավորող կարևորագույն տոնը՝ Անկախության օրը:

Понравилась статья? Поделиться с друзьями: