Հայկ Հակոբյանը, ով առավելաբար հայտնի է բեմական Հայկո անվամբ, այսօր նշում է ծննդյան քառասունչորսամյակը:
Սովորելով Երևանի համար 170, ապա Թումանյանի անվան դպրոցներում՝ Հայկը նախ ավարտել է Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցը, ապա՝ Ռ. Մելիքյանի անվան դարձյալ երաժշտական ուսումնարանը:
Մասնակցելով մի շարք երաժշտական փառատոնների՝ Հայկը ոչ միայն հաղթանակներ ու մրցանակներ է ձեռք բերել, այլ նաև ճանաչում և հայտնիություն:
Մասնագիտական գործունեության ընթացքում Հայկոն բազմաթիվ նոր երաժշտական ստեղծագործություններ է հեղինակել, տարբեր նախագծերում ժյուրիի դեր ստանձնել, առիթ է ունեցել մեր երկիրը ներկայացնել միջազգային հարթակներում Եվրատեսիլ և այլ երաժշտական նախագծերի ու մրցույթների շրջանակներում:
Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող հայկական նոր ֆիլմերի մեծ մասի երաժշտությունները ևս Հայկոն է հեղինակել: Նրա երաժշտական նուրբ ճաշակն ու ընկալումը հրաշալիորեն ներդաշնակվում է հայ դասականների ստեղծագործությունների հիմքով ստեղծված ֆիլմերի հետ:
Հայկոն մեկ որդի ունի, ում հետ շատ է սիրում ժամանակ անցկացնել: