Այսօր հայտնի երգչուհի Անժելիկա Վառումի ծննդյան օրն է

Այսօր հանրահայտ երգչուհի Անժելիկա Վառումը նշում է ծննդյան հիսուներկու տարին։ Երգչուհու իսկական անունը Մարիա է։ Անժելիկան ծնունդով Լվովից է։ Նա ծնվել ու մեծացել է երաժշտական ընտանիքում։ Անժելիկայի հայրը կոմպոզիտոր է, իսկ մայրը՝ Գալինան՝ ռեժիսոր է։

Դեռևս հինգ տարեկանից Անժելիկան հաճախել է երաժշտական դպրոց, հանդես եկել դպրոցական միջոցառումներում՝ երաժշտական կատարումներ հնչեցնելով գիթառի ուղեկցությամբ։

Երիտասարդ տարիքում Անժելիկան չի կարողանում հաղթահարել Թատերական ինստիտուտ ընդունվելու քննությունը, որի պատճառով միառժամանակ հանդես է գալիս որպես հետին պլանի երգչուհի։

Հետո հոր առաջարկով Անժելիկան երգեր է ձայնագրում, որոնք սիրվում ու ընդունվում են շատերի կողմից։ Երգչուհին ութ տարի ամուսնացած է եղել իր համադասարանցու՝ Մաքսիմ Նիկիտինի հետ, հետո երկրորդ անգամ է ամուսնացել՝ կյանքը կապելով Լեոնիդ Ագուծինի հետ։

Անժելիկան Ելիզավետա անունով դուստր ունի, ով ապրում է Մայամիում երգչուհու ծնողների և եղբոր հետ միասին։ Ելիզավետնա նույնպես երաժշտական հակումներ ունի։

Понравилась статья? Поделиться с друзьями: