Այսօր հայտնի հեռուստամեկնաբան Լիլիթ Դավթյանի ծննդյան օրն է

Այսօր հանրահայտ հեռուստամեկնաբան Լիլիթ Դավթյանը բոլորում է ծննդյան քառասուներեք տարին։ Նա սովորել է Երևանում՝ նախ Ադարյանի անվան դպրոցում, ապա նաև Բրյուսովի անվան համալսարանում՝ ֆրանսերեն լեզվի ու քաղաքագիտության բաժնում։

Լիլիթը հայ հեռուստադիտողին առավելաբար հայտնի է «Ժամը» լրատվական հաղորդաշարի շրջանակներից, սակայն վերջին շրջանում եղել են փոփոխություններ, որոնք կապված են Լիլիթ բնակության վայրի փոփոխության հետ։

Լիլիթը վերջին շրջանում բնակվում է Ամերիկայում։ Լոս Անջելեսում հաստատված հաղորդավարուհին ընդամենը երեք ամիս անց աշխատանքի հրավեր է ստանում տեղի հայկական հեռուստատեսություններից մեկից։

Նա սիրով ընդունում է առաջարկը, քանի որ շատ էր կարոտել հեռուստատեսությանը։ Նոր միջավայրում Լիլիթը սկսում է դարձյալ հաղորդումներ վարել, սակայն այս անգամ ոչ թե լրատվական, այլ առավոտյան ժամանցային ծրագիր։

Լիլիթն ամուսնու և դստեր հետ արդեն բավականին հարմարվել է ամերիկյան միջավայրին։ Իրեն այնտեղ հաջողությամբ դրսևորել է կարողացել նաև Լիլիթ դուստրը՝ դպրոցում աչքի ընկնելով երաժշտական և ուսումնական գիտելիքների ու կարողությունների առումով։

Понравилась статья? Поделиться с друзьями: