Այսօր հայտնի ու սիրված դերասանուհի Նարինե Ալեքսանյանի ծննդյան օրն է

Հանրահայտ ու սիրված դերասանուհիներից Նարինե Ալեքսանյանն այսօր նշում է ծննդյան հիսունչորս տարին։ Նարինեն ծնունդով Գյումրիից է, սովորել է ծննդավայրի Դրամատիկական թատրոնին կից գործող դերասանական ստուդիայում։

Հետագա տարիներին Նարինեն հանդես է եկել նաև երևանյան թատրոնների բեմերին, ապա նաև ֆիլմերում, տարատեսակ հեռուստանախագծերում։

Նարինեն, ինչպես հայտնի է, դերասանական ընտանիք ունի․ ամուսինը հանարահայտ դերասան Վարուժան Ներսիսյանն է։

Ամուսիններն իրար հանդիպել են թատրոնում։ Շփման սկզբնական փուլուոմ հաճախակի վիճաբանող, կոնֆլիկտների մեջ հայտնվող երիտասարդներն ի վերջո սիրահարվել ու ամուսնացել են։ Նրանց մասնագիտական գործունեությունը ներդաշնակորեն նույն ուղով է ընթացել։

Այժմ ամուսնական զույգը ոչ միայն հաջողված ու կայացած դերասանական զույգ է նաև, այլև երկու զավակների ծնող։ Նարինեի և Վարուժանի զավակները ևս տաղանդավոր են։

Նրանց տղան՝ Արծրունը, Ռեանիմանիա անունը կրող միջազգային փառատոնի մրցանակակիր է դարձել երեք տարի առաջ՝ լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմի համար:

Понравилась статья? Поделиться с друзьями: