Արդեն մեկ տարի է, ինչ հանրահայտ ու սիրված դերասաններից Գևորգ Դոդոզյանը, ով առավելաբար մեզ ծանոթ է Գևո կարճ անունով, ֆիզիկապես մեզ հետ չէ։ Նա անցյալ տարի այս օրը հրաժեշտ տվեց երկրային կյանքին։
Գևորգն ընդամենը վաթսուն տարեկան էր։ Նրա՝ կյանքից անժամանակ հեռանալու առիթով շատ դերասան ընկերներ հրապարակումներ արեցին՝ ափսոսանք հայտնելով իրենց լավ ընկերոջ մահվան համար։
Գևորգի մահվան պատճառը եղել էր բրոնխյալ ասթմա կոչվող հիվանդությունը։ Այսօր, Գևորգի մահից մեկ տարի անց, դերասանին շարունակում են սիրով հիշել նրա մտերիմներն ու ընկերները։
Գևորգի հիշատակի օրվա առիթով նրա լուսանկարն է իր սոցհարթակում տեղադրել դերասանի ընկերներից Ազատ Աբրահամյանը, ով հայտնի է որպես հեղինակ և երգիչ։
Գևոյի հիշատակի օրվա առիթով առաջարկում ենք մեկ անգամ ևս դիտել նրա մասնակցությամբ նկարահանված հաջողված հումորային ելույթներից մեկը՝ գնահատելով նրա անցած ուղին և դերասանական վաստակաշատ գործունեությունը։