Հանրահայտ լրագրող Սոնա Թորոսյանն այսօր բոլորում է ծննդյան երեսունութ տարին։ Սոնան ծնվել է Երևանում։ Թիվ 139 դպրոցն ավարտեկուց հետո լրագրության հանդեպ սերը Սոնային տարել է Սլավոնական համալսարանի լրագրության բաժին։
Այստեղ Սոնան ստացել է նաև մագիստրոսական ու ասպիրանտական կրթություն, իսկ հետո հեղինակել և անցկացրել պրակտիկ լրագրության դասընթացներ՝ զուգահեռ նաև դասախոսելով համալսարանում։
Սոնան վերապատրաստման դասընթացներ է անցել Ռուսաստանում։ Լրագրողն աշխատակցել է տարբեր հեռուստաալիքներին, որպես մեկնաբան հանդես եկել տարբեր լրատվական հաղորդումների շրջանակներում։
Սոնան ժամանակավորապես հեռուստաեթերը լքել է երկու անգամ, երբ պատրաստվել է բալիկ ունենալ։ Այժմ նա երկու զավակների մայր է։ Սոնայի առաջնեկը տղա է, ում ծնողներն Աշոտ են անվանել, իսկ կրտսեր բալիկը դստրիկ է։
Բոլորովաին վերջերս ուղիղ եթերի ժամանակ բավականին աւշագրավ միջադեպ էր տեղի ունեցել հեռուստատեսությամբ։ Սոնայի եթերային մեկնաբանության ժամանակ կադրում հայտնվել էր նաև նրա փոքրիկը, ինչը բուռն արձագանք էր ստացել հեռուստադիտողների կողմից։