Այսօր հայրենիքի պաշտպանի օրն է

Այսօր հայրենիքի պաշտպանի օրն է։  Տոնվել է առաջին անգամ 1919ին։ 1949ին տոնը խորհրդային բանակի տոն է անվանվել։  1991ին այն վերակոչվել է հայրենիքի պաշտպանի։

Շատերն այն ընկալում են, որպես տղամարդկանց օր և նվերներ են անում իրենց սիրելի տղամարդկանց։ Տոնը ուժ է խորհրդանշում, որն այնքան տիպիկ է տղամարդուն։ Իհարկե, ՀՀ-ում տոնն ակտուալ չէ, սակայն մինչ այսօր էլ հիմա տոնն նշում են շատերն, որպես հենց տղամարդկանց օր, որպես անալոգ կանանց տոնին։

Մեզ մոտ մեր բանակի օրը հունվարի 28ն է, որովհետև մեր բանակի հիմնադրման օրն է, սակայն քանի որ մեր հայրերն ու պապիկներն ծառայել են խորհրդայինում հետևաբար սա նրանց տոնն է շարունակում մնալ։

Ամեն դեպքում որքան տոները շատ են այնքան առավել ջերմ է ու ուրախ, հետևաբար հոգ չէ, եթե մեկ տոն էլ ավել ունենան տղամարդիկ։

Понравилась статья? Поделиться с друзьями: