Այսօր հանրահայտ գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրն է

Այսօր հանրահայտ գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը բոլորում է ծննդյան հիսուներկու տարին։ Ռ․ Վարդանյաըն ծնվել ու կրթություն է ստացել Երևանում, հետո կրթությունը շարունակել է Մոսկվայում՝ տնտեսագիտության ֆակուլտետում։

Ռ․ Վարդանյանը ժամանակին դասընթացների է մասնակցել նաև Նյու Յորքում և Իտալիայում։ Հայաստանում բարերարը միջազգային դպրոց է հիմնել Դիլիջանում, որը մրցունակ է միջազգային ամենահեղինակավոր կրթական հաստատությունների հետ։

Ռ․ Վարդանյանի գործունեության հիմնական ուղղությունը կրթական և մարդասիրական բնույ թեն կրում։ Նա փորձում է անել հնարավորը՝ աշխարհն ավելի լավը դարձնելու համար։ Գործարարը նաև գիտական ուսումնասիրություններով է զբաղված և ունի հրատարակած գրքեր։

Ռ․ Վարդանյանը ամուսնացած է։ Կինը Վերոնիկա Զոնաբենդն է, ով կրթություն է ստացել Ավիացիոն ոլորտում։ Վ․ Զոնաբենդն աշխատել է Ավիացիոն հետազոտական ինստիտուտում։ Ռ․ Վարդանյանը չորս զավակների հայր է։ Ռ․ Վարդանյանի քույրը տաղանդաշատ կոմպոզիտոր է՝ բազմաթիվ գեղեցիկ երգերի հեղինակ Մարինա Ալեսը։

Понравилась статья? Поделиться с друзьями: