Այսօր հանրահայտ երգչուհի Արփինե Բեկջանյանի ծննդյան օրն է

Արփինե Բեկջանյանը տարիներ առաջ հայկական երգարվեստի ամենից պահանջված և հաճախակի համերգներում հանդես եկող երգչուհիներից էր, իսկ այժմ ապրում է հայրենիքից դուրս՝ զբաղվելով բոլորովին այլ գործունեությամբ։

Արփինեի մանկությունն անց է կացել ռուսական Նովոռոսիսկ քաղաքում։ Վերադառնալով հայրենիք՝ Արփինեն ուսումը շարունակել է հայկական դպորցներում։ Ապագա երգչուհին դիմել է ջազային քոլեջ՝ սովորելով այնտեղ, որից հետո հանդես է եկել «Հայացք» գործիքային անսամբլի մեներգչուհի։

Արփինեն իննսունականների հաջողություններից հետո ունեցել է մասնագիտական դժվարին ուղի։ Նա իր վերջին հարցազրույցներում խոստովանել է, որ եղել են լուրջ խոչընդոտներ, խանգարող մարդիկ, ովքեր իրեն ու իր նման մի քանի այլ երգիչների պարզապես հեռացրել են ասպարեզից։

Երգչուհին ամուսնացած է մասնագիտությամբ երաժիշտ Արման Էլբերտի հետ։ Նրանք միասին երկու երեխաներ ունեն։ Երեխաներից մեծն աղջիկ է, իսկ կրտսերը՝ տղա։ Արփինեն նաև մի առիթով խոստովանել է, որ իր որդին շատ ծանր է տարել մոր՝ Ամերիկայում գտնվելը։ Երեխան հոգեբանի աջակցության կարիք է ունեցել։

Понравилась статья? Поделиться с друзьями: