Հանրահայտ հաղորդավար Արտյոմ Կարապետյանն այսօր նշում է ծննդյան քառասուներկու տարին։ Հաղորդավարը Երևանից է, ավարտել է ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետը, որից հետո աշխատել է նախ ռադիոյում, ապա նաև հեռուստատեսությունում։
Հաղորդավարը հայտնի ու սիրելի է հիմնականում լրատվական հաղորդումների շրջանակներից։ Արտյոմը նաև զբաղվել է լրագրության դասավանդմամբ։
Հայտնի հաղորդավարն ունի գեղեցիկ ընտանիք։ Արտյոմի կինը ևս հանրային հայտնի դեմք է, սակայն ոչ թե լրագրության, այլ մշակույթի՝ մասնավորապես դերասանության ոլորտի։ Նրա կինը հայտնի արտիստուհի Յուլյա Ֆինկն է։
Գեղեցիկ աամուսնական զույգը երկու հրաշք բալիկներ ունի։ Երեխաները, ի դեպ, երկվորյակ են։ Ծնողները երկվորյակներին Մուշեղ և Լեո են անվանել։ Մուշեղն ու Լեոն շրջադարձային փոփոխություն են մտցրել ծնողների կյանքում։
Երկվորյակ բալիկների խնամքով ծնողները զբաղվում են հավասարապես երկուսն էլ։ Յուլյան տարբեր առիթներով խոստովանել է, որ իր հետամուսնական կյանքում դժվարությունները և հոգեբանական բարդույթները հաղթահարելու գործում մեծ է Արտյոմի դերը։