Այսօր ծննդյան տարեդարձն է նշում մեր հերոս հրամանատարներից Հովիկ Գաբրիելյանը: Փոխգնդապետ Հ. Գաբրիելյանն անցել է հարուստ ու բազում հաջողություններով լի ճանապարհ: Այդ ուղու ընթացքում նա մեծ նվաճումների է հասել զինվորական ոլորտում:
Հ. Գաբրիելյանի մասնագիտական գործունեությունը մեծ նպաստ է բերել հայոց բանակի զարգացմանը, մասնավորապես տանկային ոլորտի զարգացման գործում: Նա իր վարպետության, բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ կարողանում է նույնիսկ նոր, անփորձ զինծառայողին դարձնել փորձառու:
Հ. Գաբրիելյան գլխավորությամբ հայ զինծառայողները մասնակցել են տարատեսակ զորավարժությունների ինչպես հանրապետության ներսում, այնպես էլ երկրից դուրս: Նրանք մշտապես փայլուն պատրաստվածությամբ են աչքի ընկել և նշանակալի հաջողություններ գրանցել:
Հ. Գաբրիելյանն արդեն մի քանի օր շարունակ անձամբ գտնվում է առաջնային գծի ամենաթեժ կետերից մեկում: Նա իր հրամանատարության ներքո գտնվող զինծառայողների հետ միասին պայքարում է հակառակորդի դեմ՝ հաջողությամբ դիմագրավելով ցանկացած գործողություն:
Միանալով բազում շնորհավորանքներին՝ հրամանատարին և բոլոր սահմանապահ հերոսներին հաղթանակած ու շուտափույթ վերադարձ ցանկանանք: