Այսօր ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Գոյ Թատրոնի դերասան Ռաֆայել Գրիգորյանի ծննդյան օրն է

Այսօրը լի է ծննդյան տարեդարձների հիշատակումներով: Ընդ որում, բոլոր հոբելյարները արվեստի, մշակույթի գործիչներ են: Այսօր ծննդյան տարեդարձն է նշում նաև հայտնի ու սիրված դերասան Ռաֆայել Գրիգորյանը:

Ռ. Գրիգորյանը արդեն բավականին երկար տարիներ աշխատել է Գոյ թատրոնում: Նա հիմա էլ է աշխատում նույն թատրոնում՝ կերտելով հետաքրքիր դերեր ու տիպային կերպարներ:

Դերասանն այսօր թակում է բավականին պատկառելի մի տարիքի դուռ. նա դառնում է վաթսունինը տարեկան: Որպես դերասան և մշակույթի գործիչ՝ Ռ. Գրիգորյանը բավականին սկզբունքային և պահպանողական բնավորության տեր անհատ է:

Ռ. Գրիգորյանը ոչ միայն հաջողությամբ թատերական ներկայացումներում է հանդես գալիս, այլ նաև ֆիլմերում է հրաշալի կերպով ներկայանում:

Նա ամուսնացած է Գայանե Կարապետյանի հետ: Նա մասնագիտությամբ երաժիշտ է: Ամուսնու ծննդյան օրվա առիթվ նար հրապարակել է ամուսնու լուսանկարը և գրել. «Իմ հավատարիմ ու տաղանդավոր,իմ ազնիվ ու նվիրական ԸՆԿԵՐ ծնունդդ շնորհավոր»:

Понравилась статья? Поделиться с друзьями: