Այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է․ ահա թե ինչպիսի երգ է նրան նվիրել Ռազմիկ Ամյանը

Այսօր Հայաստանի հանրապետության նախագահներից Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է։ Նախագահը բոլորում է ծննդյան վաթսունութ տարին։ Ս․ Սարգսյանը ծնունդով Ստեփանակերտից է։

Ս․ Սարգսյանը առիթներ ունեցել է ասելու, որ իր ծնողները պարզ ու հասարակ մարդիկ են։ Նրա հայրը մահացել է, իսկ մայրը դեռ նախորդ տարի բնակվում էր Ստեփանակերտում, իսկ տղան նրան այցելության էր գնում։

Ս․ Սարգսյանն այս տարի առաջին անգամ իր ծննդյան օրը նշում է առանց տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի։ Նրա ծննդյան օրվա առիթով ընկերներն ու մտերիմները, նախագահին հարգող մարդիկ շնորհավորական հրապարակումներ են նվիրել։

Երգիչներից Ռազմիկ Ամյանը նոր երգ է ներկայացրել՝ այն նվիրելով Սերժ Սարգսյանին։ Երգի վերնագիրն է «Հերոս իմ արդար», որի խոսքերը հեղինակել է Ավետ Բարսեղյանը, իսկ երաժշտությունը՝ Ռազմիկ Ամյանն ու Կարեն Սևակը։

Երգին կից Ռ․ Ամյանը շնորհավորական բարեմաղթանք է տեղադրել՝ իր հպարտությունն ու նվիրումը հայտնելով։

Ռ․ Ամյանի ներկայացրած երգը ներկայացնում ենք ստորև։

Понравилась статья? Поделиться с друзьями: