Այսօր ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանի ծննդյան օրն է

Այսօր լրանում է Ա. Խանդիկյանի ծննդյան յոթանասունչորս ամյակը: Նա ծնվել է Բեյրութում: Ա. Խանդիկյանն ընդամենը մեկ տարեկան է եղել, որ ընտանիքը հայրենադարձվել է: Երևանում սովորել է Թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժնում:

Սկզբում Հ. Ղափլանյանի անվան թատրոնում որպես դերասան է աշխատել, ապա նաև՝ որպես ռեժիսոր: Նա շուտով դարձել է թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

Նրա ներկայացրած «Ավտոբուս» ֆիլմը Մոսկվայում գլխավոր մրցանակ է ստացել:

Իր բազմաթիվ ստացված ու հաջողված ներկայացումների, բեմադրությունների համար Ա. Խանդիկյանը բազմաթիվ բարձրագույն մրցանակների ու պատվաբեր պարգևների է արժանացել:

Վաստակավոր արտիստի ընտանիքը թատերական է. Ա. Խանդիկյանի եղբայրը հայտնի օպերային երգիչ Տիգրան Լևոնյանն է, կինը՝ Գոհարը, նույնպես ռեժիսոր է ու վաստակավոր արտիստուհի: Ա. Խանդիկյանի նախկին կինը՝ Տաթևիկը, դերասանուհի է:

Տաղանդավոր արտիստը հարազատ թատրոնի գեղարվեստական ղեկավարի պարտականությունները սիրով ու հաջողությամբ կատարում է նաև այսօր՝ շարունակելով ստեղծել որակյալ և հետաքրքիր ներկայացումներ:

Понравилась статья? Поделиться с друзьями: