Այսօր ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային սիրված երգչուհի Հասմիկ Պապյանի ծննդյան օրն է

Այսօր օպերային տաղանդավոր ու սիրված երգչուհի Հասմիկ Պապյանի ծննդյան վաթսունամյա հոբելյանն է:

Դպրոցական կրթությունից հետո Հ. Պապյանն ավարտել է Պետական կոնսերվատորիան՝ ջութակի բաժինը:

Երաժշտական կրթությունից հետո ապագա երգչուհին նախ հայաստանյան բեմերում է հանդես գալիս, ապա հրավեր է ստանում արտասահմանյան թատրոններից՝ մեկնելով Բոնն ու Դյուսելդորֆ:

Դուրս գալով միջազգային ասպարեզ՝ շուտով Հ. Պապյանը համաշխարհային մեծ ճանաչում և հարգանք է ձեռք բերում, հանդես գալիս հեղինակավոր բեմերում՝ մեծ պատիվ բերելով նաև իր հայրենիքին:

Երգչուհին ամուսնացել է Մյունհենի թատրոնի թատերագիր Կոնրադ Կուեյնի հետ՝ ունենալով մեկ աղջիկ: Այժմ Հ. Պապյանն ապրում է հայրենիքում: Նրան մշտապես մտահոգում և հուզում է այն ամենը, ինչ կապված է Հայաստանի ու հայերի հետ:

Տաղանդավոր արտիստուհին մեր ժամանակի բացառիկ հեղինակություններից է, ով մշտապես ակտիվորեն ու սրտացավորեն արձագանքում է բոլոր խնդրահարույց հարցերին:

Այսօր տաղանդավոր երգչուհուն գնահատում ու հարգանքի խոսքեր են ուղղում շատերը:

Понравилась статья? Поделиться с друзьями: