Այսօր ՀՀ վաստակավոր արտիստ, սիրված դերասանուհի Լալա Մնացականյանի ծննդյան օրն է

Սիրված դերասանուհի Լալա Մնացականյանը ծնունդով Երևանից է: Ապագա դերասանուհին մեծացել է բավականին խոստումնալից միջավայրում: Նրա մայրը մասնագիտությամբ դերասանուհի է, իսկ հայրը՝ մաթեմատիկոս: Մնացականներ ընտանիքում երեք աղջիկ է մեծացել, իսկ Լալան կրտսերն է:

Դպրոցական ուսումնառությունն ավարտելուց անմիջապես հետո Լալան սովորել է Գեղարվեստա-թատերական ինստիտուտում՝ ստանալով դերասանի մասնագիտություն:

Հետո նա հաջողությամբ սկսել է հանդես գալ իր մասնագիտությամբ՝ շուտով ոլորտում բավականին հայտնիություն ձեռք բերելով:

Դերասանուհին կյանքը կապել է գեղանկարիչ Աշոտ Համբարձումյանի հետ: Արվեստագետների ընտանիքում մեկ աղջիկ է մեծացել, ով էլ հիմա ունի իր ընտանիքը և ծնողներին պարգևել է թոռնիկ ունենալու հաճույքը:

Լ. Մնացականյանը մեր այն հեղինակավոր ու սրտացավ մտավորականներից է, ով մշտապես ուշադիր է ժողովրդական շրջանակների նկատմամբ, մեծ հոգատարությամբ ու սրտացավությամբ է վերաբերվում այն հարցերին, որոնք վերաբերվում են հասարակ քաղաքացիներին:

Դերասանուհուն հասարակ քաղաքացիներն էլ իրենց մեծ սիրով ու հարգանքով են վարձահատույց լինում:

Понравилась статья? Поделиться с друзьями: