Այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է։ 1869ին է ծնվել Թումանյանը, Բորչալուի գավառի Դսեղում։ 1877-1879ը Ջալալողլու դպրոցում է սովորել․ հետո արդեն Ներսիսյան դպրոցում է սովորել։ 1887ից սկսել է աշխատել Թիֆլիսի եկեղացական դատարանում։ 1893ից աշխատակցել է տարբեր գրական թերթերին։
1912ին դարձել է կովկասյան ընկերության նախագահ։ 1918ին ստեղծել է քննիչ ժողով, որտեղ քննվել են Եղեռնի դեպքերը։ Անասելի մեծ է Թումանյանի դերակատարումը հետեղեռնյան շրջանում։ Թումանյանի գրվածքների բազմաժանրությունը հսկայական է։ Նա գրել է բոլոր տարիքի մարդկանց համար, բոլոր նախասիրությունների ու տեսակների։
Հավերժական ու մշտենջենական թեմաների մասին։ Առանձնահատուկ, խորը փիլիսոփայություն են պարունակում իրենց մեջ Թումանյանական քառյալներն, որոնք լցված են անսահմանական խորությամբ ու կյանքին խոհափիլսոփայական երանգով նայելու հեղինակի բացառիկ կարողությամբ։
Թումանյանական հոգին անսահման է, միտքն տիեզերական, գրվածքներն են աշխարհ ու տիեզերք են, որտեղ իշխում է գերակայությունն մտքի։ Ամենայնն է, ամենայն մեծ Թումանյանը։