Այսօր ճանաչված դերասան Արմեն Ջիգարխանյանի ծննդյան օրն է

Ընթացիկ լարված մարտական գործողությունները թույլ չեն տալիս ըստ արժանվույն գնահատել և նշել մեծանուն հայազգի դերասան Արմեն Ջիգարխանյանի ծննդյան ութսունհինգամյա հոբելյանը, սակայն նրա ծննդյան օրը գոնե հիշատակել պետք է:

Ա. Ջիգարխանյանը ծնունդով Երևանից է: Նրա մանկության տարիները բավականին դրամատիկ ընթացք են ունենում:Նա դեռ նոր է բոլորած լինում ծննդյան մեկ ամիսը, երբ հայրը տնից հեռանում է:

Հոր հետ հետագա հանդիպումը լինում է այն ժամանակ, երբ ապագա դերասանն արդեն հասած է լինում դեռահասության շրջափուլին:

Ապագա դերասանին դաստիարակել է խորթ մայրը, ով էլ մեծ ազդեցություն է ունեցել դերասանի մտածողության և ձևավորման վրա: Ա. Ջիգարխանյանը շրջապատված է եղել ռուսական միջավայրով, ստացել է ռուսական կրթություն:

Թատերական ինստիտուտն ավարտելուց հետո նա սկսել է ֆիլմերում, ինչպես նաև թատերական ներկայացումներում հանդես գալ՝ ի վերջո դառնալով ամենաշատ նակարահանվող դերասաններից մեկը ոչ միայն հայկական, այլ նաև ռուսական միջավայրում:

Հայտնի է, որ նա Ռուսաստանում ստեղծել է իր թատրոնը, ունի մեկ աղջիկ և մեկ որդեգիր տղա:

Понравилась статья? Поделиться с друзьями: