Այսօր մեգաաստղ Ջենիֆեր Լոպեսի ծննդյան օրն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Այսօր մեգասատղ Ջենիֆեր Լոպեսը բոլորում է ծննդյան հիսուներկու տարին։ Նա ծնունդով Նյու Յորքից է։ Ջենիֆերի ծնողները պուերտոռիկացիներ են։Ջենիֆերը երեք քույրերից միջնեկն է։ Նրա կրտսեր քույրը՝ Լինդան, լրագրող է։

Հայրն ապահովագրական ընկերությունում է աշխատել, ապա աշխատել է որպես համակարգչային մասնագետ, իսկ մայրը սովորական տնային տնտեսուհի է։

Ջենիֆերը դպրոցական տարիներին ակտիվորեն զբաղվել է սպորտով, մասնավորապես թեթև ատլետիկայով, իսկ դպրոցական ուսման վերջին տարիներին մասնակցել է դերասանական քասթինգի։

Ջենիֆերն այդ տարիքում հնարավորություն է ստանում կերտել դեռահաս աղջնակի կերպար, որը խնդիրներ ուներ տարեկիցների հետ։

Ջենիֆերի առաջին դերակատարումը նրան այնքան է ոգևորում, որ նա որոշում է դերասանուհի դառնալ, սակայն ծնողները աղջկա այդ գաղափարը հիմար են համարում։

Ջենիֆերը ստիպված է լինում հեռանալ տնից, մեկնել Մանհեթն, որտեղ զբաղվում է ոչ միայն դերասանությամբ, այլ նաև երգարվեստով, քանի որ թատրոնը նրան հնարավորություն է տալիս հանդես գալ նաև մյուզիքլում։

Понравилась статья? Поделиться с друзьями: