Այսօր մեծանուն Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է

Հանճարեղ ու հանրահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը հայկական մշակույթի այցեքարտերից մեկն է: Նա իր ստեղծագործություններով ողջ աշխարհին ներկայացրեց հայոց երաժշտական ոգու ողջ էությունն ու գեղեցկությունը:

Դեռ վաղ տարիքից նկատվող երաժշտական կարողություններն ու ընդունակությունները առավել հասուն տարիքում դարձան ինքնարտահայտման հիմնական միջոց, աշխարհին ներկայանալու ձև ու անմահանալու, հավերժանալու ճանապարհ:

Ա. Խաչատրյանի ստեղծագործությունները, մասնավորապես «Գայանե» բալետի վերջին հատվածը՝ «Սուսերով պար» երաժշտական ստեղծագործությունը աշխարհում ամենաշատը կատարվող գլուխգործոցներից է։

Խաչատրյանը այն գրել է ընդամենը ութը ժամում, երաժշտությունը ունի երկու րոպե տասնչորս վայրկյան տևողություն։

Այն 20-րդ դարի երգարվեստի, երաժշտական պատմության մեջ մեծ ազդեցություն է ունեցել և մինչև օրս էլ օգտագործվում է ֆիլմերում, պարային ներկայացումներում և հեռուստասերիալներում՝ հեղինակին ժամանակի ամենապատվավոր մրցանակը բերելով։

Տառապանքով ծնված «Սուսերով պարը» պետք է միայն երջանկության փառքի ուղիներով քայլեցներ Խաչատրյանին։ Կոմպոզիտորը հետագայում իր «Սուսերով պարը» բնութագրել է որպես «անհնազանդ և աղմկոտ զավակ»․

Հայտնի է նաև, որ Ա. Խաչատրյանը զբաղվել է նաև մանկավարժական գործունեությամբ: Այսօր լրանում է մեծ կոմպոզիտորի հարյուր տասնյոթամյակը:

Понравилась статья? Поделиться с друзьями: