Այսօր մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանի ծննդյան օրն է. մանրամասներ

Անվանի դիրիժոր Օ. Դուրյանը ծնվել է 1922 թվականի այս օրը: Երուսաղեմում ծնված ապագա դիրիժորը դեռ երիտասարդ հասակում երաժշտական ոլորտում աչքի էր ընկնում իր երաժշտական բացառիկ ընկալունակությամբ ու տաղանդով:

Մասնագիտական ճամփորդությունների ժամանակ Օ. Դուրյանը հաճախ էր շրջապատին ապշեցնում ու հիացնում բացառիկ լավ հիշողությամբ ու երաժշտական լողության մաքրությամբ:

Հենց այդ կարողությունների շնորհիվ էլ նա շուտով որպես դիրիժոր հանդես է գալիս Լայպցիգի, ապա նաև այլ եվրոպական քաղաքների երաժշտական նվագախմբերում:

Նրա անունը արագորեն հայտնվում է նաև մամուլում՝ երաժշտական ոլորտի տարբեր հանրահայտ դեմքերի հետ համեմատության համատեքստում:

Օ. Դուրյանի բացառիկությունը նաև առանց համապատասխան դիրիժորական փայտիկի հանդես գալ կարողանալու մեջ էր: Կյանքի վերջին շրջանում մեծապատիվ դիրիժորը ցանկություն և հնարավորություն է ունենում հայրենիքում ապրելու, աշխատելու և ստեղծագործելու:

Հենց այստեղ էլ նա կնքում է իր մահկանացուն, երբ արդեն բոլորել էր կյանքի ութսունութ տարին:

Понравилась статья? Поделиться с друзьями: