Այսօր մեծ դերասան, ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի հիշատակի օրն է

Այսօր մեծ դերասան, ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի հիշատակի օրն է: Նա ծնունդով Ստեփանավանից է

Հենց այնտեղ էլ արել է բեմական առաջին քայկերը՝ հանդես գալով Ստեփանավանի պետական թատրոնում:

Հետո Ս. Սարգսյանը տեղափոխվել է Երևան, աշխատել Պատանի հանդիսատեսի թատրոնում որպես դերասան, իսկ զուգահեռ նաև սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում:

Ուսումնառությանը հաջորդել են նոր դերեր ու աշխատանքային բուռն գործունեություն տարբեր թատրոններում՝ Գ. Սունդուկյանի անվան թատրոնից մինչև Համազգային թատրոնի հիմանդրում, որն էլ հետո իր անունով է կոչվել:

Ս. Սարգսյանին են վստահել Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնը: Թատերական բեմերին զուգընթաց արդեն հայտնի ու սիրելի դարձած տաղանդավոր դերասանը հանդես է եկել նաև կինոյում՝ նկարահանվելով բազմաթիվ ֆիլմերում, որոնք մինչ այժմ էլ հետաքրքրությամբ են դիտվում:

Մեծ դերասանը մահացել է յոթ տարի առաջ աշնանային այս օրը՝ թոքերի բորբոքումից: Ծննդավայրում կանգնեցվել է նրա հուշարձանը, որը հեղինակել է Դավիթ Մինասյանը:

Понравилась статья? Поделиться с друзьями: