«Այսօր մեր Արփին դարձավ 5 տարեկան և ստացավ ցանկալի նվերը.» Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Այսօր Փաշինյաններից կրտսերը՝ Արփին, բոլորել է ծննդյան հոբելյանական հինգամյակը: Մայրն այդ առիթով իր սոցցանցային էջի հիմնական լուսանկարը փոխարինել էր դստրիկի հետ արված համատեղ լուսանկարով:

Քիչ առաջ Ն. Փաշինյանը մի փոքրիկ, անիմացիոն սկզբունքով պատրաստված տեսանյութ է հանրայնացրել, որի հեղինակը Շուշանն է: Վարչապետը պատմել է, որ հինգամյա Արփին ծննդյան օրվա համար նախապես որոշակի հստակ նվեր է ցանկացել ստանալ, այն է՝ իր սիրելի մուլտֆիլմի հերոս Լեդի Բագի հագուստը:

Քանի որ Փաշինյան քույրերի մոտ էլ կայուն սովորություն կա միմյանց ցանկությունները ծննդյան օրվա նախաշեմին իրականացնել, նրանք իրականացրել են նաև իրենց կրտսեր քույրիկի այդ հեքիաթային երազանքը: Օրեր առաջ էլ Մարիամն էր իրականացրել մյուս քրոջ՝ Շուշանի երազանքը:

Նվերը տալուց հետո Շուշանը մի հետաքրքիր անիմացիոն տեսանյութ է պատրաստել, որտեղ Արփին կերպավորվում ու հանդես է գալիս հենց իր սիրելի հերոսի՝ Լեդի Բագի տեսքով: Այդ տեսանյութը բերված է ստորև:

Այսօր մեր Արփին դարձավ 5 տարեկան եւ ստացավ ցանկալի նվերը՝ Լեդի Բագի շոր։)Տեսանյութը՝ Շուշան Փաշինյանի։ ❤️

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Понедельник, 17 августа 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: