Արդեն լրացավ Աշոտ Փաշինյանի զինծառայության երկամյակը: Նա այս տավա ամռանը զորացրվող հարյուրավոր զինվորներից մեկն է: Զորացրման հրամանից հետո զինվորը հրաժեշտ է տվել իր ծառայակից ընկերներին:
Հրաժեշտի պահը արձանագրել են նրա մյուս ծառայակից ընկերները և տեսագրությունն ուղարկել վարչապետին, ով էլ իր հերթին տեսագրությունը հանրայնացրել է իր էջում՝ մեկնաբանելով այն:
Քանի որ տեսանյութում զինվորներն անդիմակ են, տեսանյութը հանրայնացնելով՝ վարչապետը մեկնաբանել է այդ իրողությունը ևս: Նա նշել է, որ զինվորական զորամասների ներսում զինվորներն անդիմակ են հիմնականում, ինչպես մեկ ընտանիք:
Վարչապետի հանրայնացրած տեսանյութի ներքո շատերն անհավատալի ու բացառիկ են համարում երկրի վարչապետի որդու այդչափ համեստ ու անաղմուկ ծառայությունը և նույնքան համեստ վերադարձը:
Նշենք, որ վերջերս Աշոտի ծառայակիցներից մեկը ևս մտերիմների մոտ պատմել էր Աշոտի օրինակելի ծառայության մասին, ինչն էլ տարածվել էր համացանցում:
Ն. Փաշինյանի հանրայնացրած փոքրիկ նյութը ներկայացված է կից:
Այսօր մեր զինվոր որդին զորացրվեց եւ վերադառնում է տուն։ Բարի ծառայություն մեր բոլոր նորակոչիկներին եւ զինվորներին, բարի վերադարձ ծառայությունն ավարտած մեր բոլոր զինվորներին։ Ի գիտություն — Զորամասի ներսում ժամկետային զինծառայողները դիմակ չեն կրում, որովհետեւ ապրում են մեկ ընտանիքի կանոնով։)
Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Четверг, 9 июля 2020 г.