Այսօր մեր հայրաքաղաքի՝ Գյումրիի օրն է. «Շնորհավոր տոնդ, սիրելի՛ Գյումրի»

Այսօր համայն գյումրեցիների համար նշանակալի տոն է. նրանք նշում են իրենց սիրելի քաղաքի օրը: Օրը տոնական է, սակայն, ոչ միայն գյումրեցիների համար: Առավոտից սոցցանցային հարթակները լի են շնորհավորական և քաղաքը կարևորող, արժևորող հրապարակումներով:

Հրապարակումներում Գյումրին որպես երկրի աղ է գնահատվում, հայր քաղաք, ով, ճակատագրական ու դժվարին օրեր ունենալով հանդերձ, միշտ կանգուն է եղել, իրենով ապրել ու ապրեցրել է բոլորին:

Շատերն են իրենց լուսանկարները հանրայնացնում Գյումրու տարբեր վայրերից՝ իրենց սրտի խոսքն ու սերը հայտնելով: Վարչապետն այս հարցում ևս բացառություն չէ:

Այս դեպքում նա ոչ թե լուսանկար, այլ տեսանյութ է հանրայնացրել: Տեսանյութը ներկայացնում է նախորդ տարվա տոնական օրվա հավաքից ու միջոցառումից մի հատված:

Տեսանյութի մեջ վարչապետը կարևորում է Գյումրու ունեցած պատմական ու մշակութային ահռելի դերը հատկապես դժվարությունների պահերին: Նա իր խոսքում գնահատել է գյումրեցիների կամային ու սկզբունքային բնավորությունը:

Հայոց արքա Աշոտ Երկաթի ամրոցի՝ Մանթաշաբերդի միջնաբերդում եմ։

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Понедельник, 31 августа 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: