Այսօր Նազիկ Ավդալյանի ծննդյան օրն է․ ուշագրավ մանրամասներ սպորտսմենուհու կյանքից

Այսօր՝ հոկտեմբերիկ 31-ին, Նազիկ  Ավդալյանի ծննդյան օրն է։ Ծանրորդուհին այսօր դառնում է 35 տարեկան։ Նազիկը ծնվել է Գյումրիում։

Կանացի հմայք, անկոտրում կամք, ֆիզիկական ուժ, կին, մայր և չեմպիոն։ Նա ամուսնացած է և ունի մեկ որդի։ Առաջին անգամ հռչակվեց աշխարհի  չեմպիոն 2009 թվականին։Այդ տիտղոսով նա դարձավ անկախ Հայաստանի 1-ին աշխարհի չեմպիոնը ծանրամարտից։ Բազամթիվ հաղթանակներ է գրանցել։

Չարաբաստիկ ավտովթաից հետո ծանրորդուհին լուրջ վնասվածքներ էր ստացել և երկարատև բուժումներից հետո դեմ գնաց բժիշկներին, մարզչին և  վերսկսեց մարզումները, քանի որ մեծ սպորտում դեռ վերջակետ չէր դրել։

Նազիկը հիշելով այդ տարիները՝ պատմում է, որ վեց տարի սպորտից ամբողջովին դուրս էր եկել։ Այդ ընթացքում շատ վնասվածքներ էր ստացել, որոնց ավելացավ նաև ավտովթարը, բալիկի  ծնունդը։

Նազիկը վեց տարվա ընդմիջումից հետո 1,5 տարի ինտենսիվ մարզումներ սկսեց և կարողացավ մասնակցել Եվրոպայի առաջնությանը և կրկին հաղթանակ գրանցել՝ դառնալով չեմպիոն։Այժմ սպորտսմենուհին Բժշկական համալսարանի ֆիզկուլտուրայի ամբիոնում դասախոսում է, որն իրեն օգնում է մոտ զգալ սպորտին։

Понравилась статья? Поделиться с друзьями: