Այսօր պատերազմի մասնակից Միքայել Միքայելյանի ծննդյան օրն է

Դեռ պատերազմի օրերից իր ակտիվ պահվածքով աչքի ընկած Միքայել Միքայելյանն այսօր նշում է ծննդյան օրն է։ Միքայելն իր ակտիվ մասնակցությունն է ունեցել պատերազմի ժամանակ։ Նա ֆիզիկական մասնակցությունից բացի նաև հանդես էր գալիս վերլուծական ու ոգևորիչ խոսքով։

Ծննդյան օրվա առիթով ստացած բազմաթիվ շնորհավորանքներին ի պատասխան՝ Միքայելն իր շնորհակալությունն է հայտնել՝ գրելով հետևյալ երախտագիտության խոսքը․ «Սիրելի՛ ընկերներ։ Անսահման շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար։

Չէի մտածի, որ այնքան մարդ կշնորհավորի և ջերմ խոսքեր կասի, որ ֆիզիկապես չեմ հասցնի բոլորին շնորհակալություն հայտնել։ Եթե նման վերաբերմունքի եմ արժանացել, ուրեմն կյանքում մի դրական գործ ունեմ արած։

Շնորհակալ եմ, որ իմ կողքին եք։ Ի դեպ, այսօր գերազանցությամբ ավարտեցի ԵՊՀ պատմության ֆակուլտետը, պաշտպանելով` Լեհաստանի հայկական համայնքը XIV-XVI դդ. աշխատանքը (գիտական ղեկավար` պ.գ.թ. դոցենտ Մալխասյան Միքայել)»,- իր խոսքն ավարել է Միքայել Միքայելյանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: