Այսօր Ջիվան Գասպարյանի ծննդյան օրն է․ մանրամասներ լեգենդար դուդուկահարի կյանքից

Այսօր՝ հոկտեմբերի տասներկուսին, լեգենդար դուդուկահար Ջիվան Գասպարյանը կդառնար 93 տարեկան։ Դուդուկահարը համաշխարհային ճանաչում ուներ և սիրված էր բոլորի կողմից։

Նրա դուդուկի հնչյուններն ասես կախարդում էին մարդկային հոգիները։ Լեգենդը կարողանում էր հայկական ողջ շունչը, պատմությունը, մշակույթը դուդուկի միջոցով փոխանցել ազգերին և պատմել բազմաչարչար  Հայաստանի մասին ստույգ ու ճշգրիտ։ Կենդանության օրոք հասցրել է վայելել հանրության սերը, հարգանքը, կենդանի լեգենդ էր։

Ծնվել է Կոտայքի մարզում, Սոլագ գյուղում։ Բավականին դժվար մանկություն է բաժին հասել դուդուկահարին։ Մայրը մահացել է վաղ, իսկ  հայրը պատերազմի մասնակից էր։ Տղան մեծացավ  որբանոցում։ Նրա միակ հավատարիմ ընկերը դուդուկն է եղել․ նվագել  է վեց տարեկանից։

Մի հետաքրքիր դրվագ կա դուդուկահարի կյանքում․ Մոսկվայում կայացած համերգներից մեկից հետո Ստալինն անչափ տպավորված էր տղայի նվագով և համերգի ավարտին Ստալինը  Ջիվանին նվիրում է Պոբեդա ժամացույց։

Բազմաթիվ մրցանակների և պարգևների է արժանացել։ Ջիվան Գասպարյանը մահացավ բոլորովին վերջերս․ 2021 թվականի հուլիսի վեցին։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!