Այսօր Արմեն Խանդիկյանի ծննդյան օրն է։ Ծնվել է Խանդիկյանը Բեյրութում, սովորել է թատերական ինստիտուտում։ 1968ին ընդունվել է թատերական ինստիտուտ։ 1972ին որպես բեմադրիչ է հանդես եկել, բեմադրել է Ժան Անույյի «Առանց ծաղրոցի ուղևորը»։
1985ին Մոսկվայում է բեմադրություն արել Պուշկինի ստեղծագործությունների վրա։ 1986ին դարձել է ՀՂԴ թատրոնի գեղ․ ղեկավար։ 1988ին բեմադրած «ԱՎՏՈԲՈՒՍ» ներկայացումը մրցանակի է ստացել Մոսկվայում։ Առաջին կինը եղել է Հրաչյա Ղափլանյանի դուստրը, հետագայում ամուսնացել է դերասանուհի Գոհար Իգիթյանի հետ։
Գոհարը ու Արմենը ծանոթացել են թատրոնում։ Գոհարը ընդունվել է 1987ին, երբ Արմենը արդեն գեղարվեստական ղեկավար էր։ Արմեն Խանդիկյանի բեմադրություններում առկա է էսթետիկ հայացք ու էսթետիկ մոտեցում։ Անդրադառնում է և եվրոպական պիեսներին, դրամատուրգիային և հայկական։
Ներկայացումներում թե ռեալիզմին և թե պայմանականությանն է զարկ տալիս։ Հիմնականում բազմաժանր են Արմեն Խանդիկյանի մոտեցումները ներկայացումներ ստեղծելիս, սակայն տրագիկոմեդիան ու տրագիկոմիկական իրավիճակները գերակշռում են նրա բեմադրություններում։