Այսօր Ռոբերտ Քոչարյանի դստեր՝ Գայանե Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. մանրամասներ

Ինչպես հայտնի է, Ռ. Քոչարյանը երեք զավակ ունի, որոնցից երկուսը տղաներ են, մեկը՝ աղջիկ: Այսօր նախկին նախագահի միակ դստեր՝ Գայանեի ծննդյան օրն է:

Նա նշում է ծննդյան երեսունյոթամյա հոբելյանը: Չնայած այդքան երիտասարդ տարիքին, նա բավականին հետաքրքիր ուսումնառության շրջան է անցել:

Գայանեն ծնվել է Ստեփանակերտ քաղաքում 1983 թվականին: Նա դպրոց է հաճախել Երևանում՝ սովորելով Ա. Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցում, որն էլ ավարտել է ոսկե մեդալով: Դպրոցական ուսումնառությունը շարունակել է ԵՊՀ-ում՝ գերազանցության դիպլոմով ավարտելով Իրավաբանական ֆակուլտետը:

2005-2006 թթ. սովորել է լոնդոնյան համալսարանի Արևելյան և Աֆրիկյան Գիտությունների Դպրոցի մագիստրատուրայի միջազգային իրավունքի բաժինը:

2017թ. աշխատել է որպես բիզնեսի զարգացման կառավարիչ։ 2018 թվականից «Կոնգրես» հյուրանոցի կառավարման պատասխանատուն է։

Գայանեն ամուսնացած է Վիգեն Չատինյանի հետ, ով մասնագիտությամբ տնտեսագետ է։ Առողջ ապրելակերպի ջատագով է և երկար տարիներ զբաղվում է յոգայով։

Նա հաճախ է սոցհարթակներում ընտանեկան տարբեր հիշողություններ ներկայացնող պատմություններ հանրայնացնում:

Понравилась статья? Поделиться с друзьями: