Այսօր Ռուբեն Հախվերդյանի ծննդյան օրն է

Այսօր Ռուբեն Հախվերդյանի ծննդյան օրն է։ Ծնվել է Ռուբենը 1950ին լեզվաբան ու թատերագետ Լևոն Հախվերդյանի ընտանիքում։  Սովորել է Ռուբենը Չարենցի անվան դպրոցում։ Զուգահեռ Սպենդիարովի դպրոցում է ուսանել, սակայն չի ավարտել։ Դպրոցից հետո գեղարվեստաթատերականում է սովորել, որպես ռեժիսոր։

Մոսկվայի Սատիր թատրոնում է անցել Ռուբենի պրակտիկան։ Ամուսնացել է 1981ին Նունուֆար Մինասյանի հետ։ Ունի երեք երեխա։ Աշխատել է հայկական թվ-ում որպես հեռուստառեժիսոր։ Սակայն ռեժիսուրայով լրջորեն չի զբաղվել, այլ իր բեմադրությունները կարելի է ասել կատարել է իր երգերում, քանզի նրա երգերի  թեմաները այնքան դրամատուրգիայով հարուստ են, որ թվում է դառնում են մոնոպիես։

Հեղինակային երգի մեջ Հախվերդյանը շատ բարձր նշաձող սահմանեց իր խորքային ու իմաստուն տեքստերով, իր պարզ, բայց ոչ պարզունակ երաժշտությամբ։ Բոլորս գիտենք նրա երգերի բառերը ու ակամայից շատ հաճախ ցիտում ենք նրան։

Ռ․ Հախվերդյանի կերպարն էլ խենթ արվեստագետի կերպար է, որը լի է հակադրություններով։

Понравилась статья? Поделиться с друзьями: