Այսօր Ռուբեն Մաթևոսյանի ծննդյան օրն է։ Ծնվել է Ռուբենը 1941ին, Սպիտակում։ 1967Ին ավարտել է կոնսերվատորիան։ 1981-1992ը մենակատար է եղել Մերանգուլյանի անսամբլում։ 1996ից դարձել է նույն անսամբլի գեղ․ ղեկավար։ 1992-1996ը «Աստղեր» անսամբլի ղեկավար է եղել։
1986ից ջազային քոլեջում ու կոնսերվատորիայում է դասավանդում։ 1999ին Ռուբենը դարձել է երգարվեստի միության նախագահ։ Նրա ձայնը դեռևս սովետական շրջանի սիրված է եղել ունկնդիրների կողմից։ Մաքրեմաքուր ժողովրդական և ոչ ռաբիզ մելիզմները նրան առանձնացրել են այլ կատարողներից։
Պրոֆեսիոնալիզմի է հասցրել Ռ․ Մաթևոսյանը ժողովրդական երգն։ Ռ․ Մաթևոսյանը նաև նկարվել է ֆիլմերում, օրինակ «Եռանկյունին» ու այլ ֆիլմեր։ Հիշվող է, նրա դերակատարումները «մեր բակը» ֆիլմում, որտեղ մարմնավորում է ինքն իրեն։ Ռ․ Մաթևոսյանը մեծ ներդրում ու աշխատանք է արել ժողովրդական երգերի մշակման, վերարտադրման մեջ։
Նա որպես կատարող-հետազոտող, պրեֆեսոր մեծ աշխատանքներ է արել է մշակելու ու նաև նոր սերնդին մատուցելու համար։