Այսօր Սամվել Կարապետյանի (Օգանովսկի) ծննդյան օրն է. մանրամասներ գեներալի կյանքից

Ս. Կարապետյանը Ստեփանակերտից է: Նա կանգնած է Արցախյան շարժման ակունքներում. առաջիններից է, ով միացել ու ակտիվ մասնակցել է շարժմանը: Նրա ակտիվ մասնակցությամբ հայկական կողմը կարողացել է ազատագրել հայկական տասնութ բնակավայրեր:

Ս. Կարապետյանի գլխավորած խումբը ոչ միայն հաջողությամբ բնակավայրեր է ազատագրել, այլ նաև ոչնչացրել հակառակորդի բազմաթիվ հենակետեր, վերցրել նրանց զինտեխնիկայի մեծ մասը:

Այդ ակտիվ գործողությունների ժամանակ հրամանատարը մի քանի անգամ վիրավորվել է, վիրահատությունների ենթարկվել, բայց բժիշկներին հաջողվել է փրկել տաղանդավոր զինհրամանատարի կյանքը:

Տարբեր տարիներին զբաղեցնելով տարբեր առաջատար պետական, ռազմական պաշտոններ՝ Ս. Կարապետյանը 2019 թվականին ազատվել է Արցախի պաշտպանության փոխնախարարի պաշտոնից:

Նա է գլխավորում արցախյան ֆուտբոլի դեսերացիան, ինչպես նաև Ազատամարտիկների միության աշխատանքները:

Ս. Կարապետյանին մեղադրում են մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ իշխանական թևին աջակցելու և քաղաքացիների դեմ գործողություններ իրականացնելու մեջ: Այդ մասին ծավալուն հոդվածով հանդես է եղել նաև Բիբիսի հեռուստաընկերությունը:

Понравилась статья? Поделиться с друзьями: