Այսօր Սարգիս Գրիգորյանի ծննդյան օրն է

Դեկտեմբերի 19ին է ծնվել հայտնիություն ունեցող դերասան Սարգիս Գրիգորյանը։ 1979ին է ծնվել՝ Երևանում։ 129դպրոցում է սովորել։ Հետո Գյուղ ինստիտուտում է ուսանել, կիսատ թողնելով գնացել բանակ։  2000-2001ը սովորել է հայֆիլմում։ 2005ին ընդունվել է թատերական։

2001ից խաղացել է Էլբակյան թատրոնում։  Թատրոնում խաղացել է տարբեր կերպարներ, սակայն ճանաչվածությունը եկել է ֆիլմերից։ 2005ին է առաջին անգամ ֆիլմում նկարվել։ 2007ին նկարահանվել է «որոգայթում»։ Սերիալային կարևոր դերերը Սարգսին հետընդհետ պահանջվածություն բերեցին ու նա սկսեց նաև հանդիսավարությամբ զբաղվել։

Սարգիսը բաժանվելուց հետո ամուսնանում է պարուհի Մանո Գրիգորյանի հետ, ումից երկու դուստր ունի՝ Յանան ու Եվան։ Յանան գնացել է պապայի ուղղությամբ, նկարահանվում է, նաև երգում էլ է։ Բավականին պահանջված են որպես արտիստներ, իսկ Մանոն նաև իր ստուդիան է բավականին լավ աշխատեցնում։

Շատ հարսիկներ են դիմում իրեն պարերի բեմադրման համար։ Ընտանիքը քննադատվում է նաև իրենց քաղաքական ակտիվության համար շատ հաճախ։

Понравилась статья? Поделиться с друзьями: