Այսօր Սարդարապատում կարևոր իրադարձություն է սպասվում. մանրամասներ

Այսօր Սարդարապատում խիստ կարևո իրադարձություն է սպասվում: Այն նաև աննախադեպ է նորօրյա հայաստանյան իրականության համար: Կառավարության ղեկավարի՝ Ն. Փաշինյանի և նախագահի նախաձեռնություններով տեղի է ունենալու պարգևատրման արարողություն:

Նախատեսվում է արարողության ժամանակ պարգևների և պատվոգրերի արժանացնել տավուշյան հանրահայտ դեպքերի ժամանակ իրենց պատվով ու փառքով դրսևորած հայ զինծառայողներին:

Այս տոնական միջոցառման ժամանակ է նաև բարձրագույն պարգևով պարգևատրվելու Ռ. Սանամյանը: Մոտավորապես յոթանասուն զինծառայողներ ևս տարբեր աստիճանների պարգևների են արժանանալու:

Դեռ օրեր առաջ այս մասին իր էջում հանրային հրապարակում էր արել վարչապետը՝ կարևորելով իրողության գաղափարական կողմը, այն է՝ նվիրյալներին խրախուսել և գնահատել նրանց կենդանության օրոք:

Նշենք, որ պետական այսօրինակ վերաբերմունքը ոչ միայն զինվորական, սահմանապահական ոլորտում է դրսևորվում, այլ նաև երկրի համար առանցքային նշանակություն ունեցող այլ ոլորտներում ևս, ինչպես բժշկությունն է:

Սարդարապատում նախատեսված է տոնական միջոցառում անցկացնել հատուկ արարողակարգերով՝ ընդգծելով իրադարձության կարևորությունը:

Понравилась статья? Поделиться с друзьями: