Այսօր Սերո Խանզադյանի ծննդյան օրն է

Այսօր Սերո Խանզադյանի ծննդյան օրն է։ Ծնվել է Սերոն 1915ին Գորիսում՝ Ելիզավետապոլի նահանգում։ Ավարտել է Գորիսի մանկավարժության տեխնիկումը։ Զբաղվել է ուսուցչի աշխատանքով։ Մասնակցել է հայրենականին։ Կապիտանի աստիճան է ունեցել։ Առաջին գրվածքը՝ «ՉՈՐ ՏԱՓԸ»-ը 1934ին է տպագրվել։

Մյուս գրվածքը՝ «Որոտանցի» պիեսը բեմադրվել է 1940ին։ Այնուհետև գրել է վեպի ժանրում, որտեղ արտահայտված է եղել սովետական մտածողությունը։ Ամենապոպուլյար ու ընդունված գրվածքը եղել է «Մխիթար Սպարապետը», որը մեր պատմավիպագրության գոհարներից է իսկապես։

Հուժկու բողոքի ու ցասման մասին է այն։ Իր բոլոր գրվածքներում Սերոն կարծես վավերագրել է իր ժամանակն ու թույլ տվել ըմբռնել նոր սովետական դարձած Հայաստանի էմոցիաները։

Անդրադարձել է հայ հնագույն պատմական դեպքերին ու նաև դեմքերին, փորձելով մատնանշելով պատմական անցքերը, խրատ դարձնել ժամանակակիցների համար, որոնք ուսումնասիրելով հինը, պետք է հասկանան դասերը ու ստեղծեն նորը առանց հին սխալների։ Սերո Խանզադյանը մահացել է 1989ին։

Понравилась статья? Поделиться с друзьями: