Այսօր՝ հոկտեմբերի քսաներերքին, Սիլվա Հակոբյանը տոնում է 33-ամյակը։
Երգչուհին իր համացանցային հարթակներում թեմատիկ լուսանկարներ է հանրայնացրել և կից գրառման մեջ ողջունել իր կյանքի երեսուներեքերորդ տարին։ Սիլվա Հակոբյանը սիրված երգչուհի է։
Նա երգարվեստ մուտք գործեց «Գիշեր է․․․» երգով և անմիջապես սիրվեց թե՛ երգով, թե՛ իր կերպարով։
Նա ծնվել է Վայքում, սովորել Վայքի միջնակարգ դպրոցում, սակայն երկու տարի անց ընտանիքը տեղափոխվում և մշտական բնակություն է հաստատում Երևանում։ Երգչուհին երգում է չորս տարեկանից։
Նա 2006 թվականին BBC-ի կողմից ստանում է մի մրցանակ, ըստ որի Սիլվա Հակոբյան ճանաչվում է աշխարհի լավագույն երիտասարդ երգչուհին։ Երգչուհին Գրան պրի մրցանակը ստացել է 2000 մասնակիցներից։
Նրա պրոդյուսերային աշխատանքներով զբաղվում է հայրը։ Սիլվայի երգերի մեծ մասի խոսքերի հեղինակը քույրն է՝ Մանե Հակոբյանը։ Երգչուհին ամուսնացած է և ունի մեկ դուստր։ Միլան արդեն երեք տարեկան է։