Այսօր Սիրուն Մինասի ծննդյան օրն է

Այսօր Սիրուն Մինասի ծննդյան օրն է։ Սիրունը ծնվել է 1991ի փետրվարի 22ին։ Այսօր նա 30տարեկան դարձավ։ Ծնվել է Սիրունը Նիգերիայում։ Հայրը գինեկոլոգ է, իսկ մայրն մաթեմատիկոս։ Ծանոթացել են Նիգերիայում, իսկ 1994ին ՀՀ են տեղափոխվել։  Նրանք մեղրիում հիմնել են հիվանդանոց։

  Իննը տարի Մեղրիում ապրել են, հետո եկել են Երևան։ Սիրունը սովորել է բժշկականում, ստացել է պլաստիկ վիրաբույժի մասնագիտացում։ «Վարդանանց» բժշկության կենտրոնում է աշխատում։ Ինքն էլ ունի հիմնած կենտրոն, որը կոչվում է «Իդեն»։  Ամուսնացել է Սիրունը 2019ին։

Ունի արդեն որդի, որին անվանել են Վարդան։  Սիրունին հայտնիություն բերեց Վոմանս Քլաբ նախագիծը, որը հեռարձակում էր Շանթը։ Թեպետ Սիրունը խոստովանում է, որ իր համար առաջնայինը էսթետիկ բժշկությունն է, որի մեջ էլ տեսնում է իր ապագան։

Սիրունն ակտիվ վարում է իր ֆեյսբուքյան ու ինստագրամյան էջերը, որտեղ իր աշխատանքներն է նաև տեղադրում։

Понравилась статья? Поделиться с друзьями: