Այսօր՝ հունիսի տասնհինգին, իր ծննդյան օրն է նշում դերասանուհի Լուիզա Ղամբարյանը։ Սիրված արտիստուհին ծնվել է 1977 թվականին, Երևանում։ Դերասանուհու հայրը կյանքից հեռացավ, երբ դուստրը 29 տարեկան էր։
Հայրը լինելով տնտեսագետ՝ միևնույնն է ողջ կյանքի ընթացքում սիրահարված մնաց գրականությանը, արվեստին և թատրոնին։ Մայրը՝ Ալլա Մուրադյանը, աշխատում է Ղափլանյանի անվան թատրոնում, սակայն նրա աշխատանքը ետնաբեմում է։
Թատրոնասեր ընտանիք է եղել, երևի հենց դա է եղել պատճառը, որ Լուիզան ընտրել է այդ ճանապարհը և կրթություն ստացել Խաչատուր Աբովյանի Անվան Մանկավարժական Համալսարանում՝ կուլտուրայի ֆակուլտետի գեղարվեստական ռեժիսուրայի բաժնում։ 1995 թվականից աշխատում է Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում։
Բացի թատրոնից, դերասանուհին նաև նկարահնավում է ֆիլմերում։ Կերտել է մի շարք կերպարներ և պատվով արդյունքի հասել։
Հայաստանի վաստակավոր արտիստուհի է։ Վերջերս դերասանուհու ընտանիքում դժբախտություն տեղի ունեցավ․ նախ կյանքից հեռացավ ամուսինը, ով անվանի բժիշկ Գեորգի Կիմիչն էր, ապա մահացավ մայրը։