Այսօր սիրված դերասան Մարկ Սաղաթելյանի հիշատակի օրն է. նրան հիշում են գործընկերները

Սիրված ու լուսավոր անհատականություն էր Մարկ Սաղաթելյանը, ով կյանքից հեռացավ վաղաժամ ու անսպասելի, երբ դեռ ընդամենը քառասուներկու տարեկան էր:

2013 թվականի այս օրը կյանքի համար երկօրյա պայքարից հետո դերասանը մահացավ:

Մարկը դպրոցական կրթությունից հետո նաև բարձրագույն բժշկական կրթություն էր ստացել, իսկ ուսանողության տարիներին զուգընթաց մասնակցել էր Կավեյնի (ՈՒՀԱ) ելույթներին՝ ընդգրկվելով հիմնական կազմ ու նաստելով թիմի հաջողությանը:

Նրա հետագա հաջողությունները հենց Կավեյնի և հումորի հետ էին կապված:

Նա սցենարիստական, հաղորդավարական և դերասանական գործունեությամբ էր զբաղվում՝ ասպարեզում լավագույններից մեկը դառնալով:

Սրամիտ և ինքնատիպ երիտասարդը սիրելի էր շատերի կողմից: Նրա մասին կարոտով են հիշում բոլորը: Սիրելի գործընկերոջն այսօր հիշում են նաև ասպարեզի շատ ներկայացուցիչներ, դերասաններ:

Զառա Արամյանը հանրայնացրել է իր և Մարկի տարբեր տարիներին համատեղ ունեցած դերասանական խաղից ուշագրավ կադրերի լուսանկարներ՝ նշելով, որ արդեն յոթ տարի է, ինչ Մարկը մեզ հետ չէ:

Լուսանկարները հիմնականում «Մեր բակը» սիրված ֆիլմից են:

Понравилась статья? Поделиться с друзьями: