Հայտնի ու մինչ այսօր էլ սիրելի Մուրադ Կոստանյանի ծննդյան օրն է այսօր: Նա ծնվել է 118 տարի առաջ այս օրը իրանական Հաֆթան գյուղում, որը հայաբնակ էր ժամանակին:
Ավարտելով Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիան՝ Մ. Կոստանյանը նախ աշխատել է Թիֆլիսի հայկական թատրոնում: Հետո դերասանը տեղափոխվել է Հայաստան՝ աշխատելով հայկական թատրոններում:
Հայաստանում բացի թատերական գործունեությունը, դերասանը նաև սկսում է ֆիլմերում նկարահանվել՝ ընդլայնելով անհատական կարողություններն ու ճանաչողության սահմանները: Նա զարմանալի վարպետությամբ կարողանում էր յուրահատուկ տիպայնություն և հետաքրքրություն հաղորդել նույնիսկ ամենից փոքր դերին:
Մ. Կոստանյանի կերտած դերերը տարբեր ֆիլմերում մինչ այսօր էլ սիրելի են շատերի համար: Հատկանշական է դերասանի ներկայությունը «Հարսնացուն Հյուսիսից», «Դավիթ Բեկ» և այլ հայտնի ու սիրված ֆիլմերում:
Բացի դերասանական գործունեությունը, Մ. Կոստանյանը նաև մանկավարժական ակտիվ գործունեություն է ծավելել՝ դասավանդելով թատերական վարպետություն Երևանի թատերական ինստիտուտում:
Իր արժեքավոր և նշանակալի գործունեության համար Մ. Կոստանյանը արժանացել է մրցանակների ու պարգևների: