Այսօր սիրված երգիչ, դերսան Միհրան Ծառուկյանը նշում է ծննդյան տարեդարձը

Սիրված երգիչ, դերասան Մ. Ծառուկյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը: Հայտնի արտիստն այսօր բոլորում է ծննդյան երեսուներեքամյա հոբելյանը:

Միհրանը ծնունդով Երևանից է, սովորել է թիվ 120 թպրոցում: Դպրոցական ուսումնառությանը զուգահեռ հաճախել է նաև Սպայի տան երգի ստուդիայի դասերին: Միաժամանակ հանդես է եկել նաև Սթիլ պարային համույթում:

Սթիլ պարային համույթի կազմում հանդես գալով՝ ապագա արտիստը մասնակցել է մի շարք համերգների, մրցութային ծրագրերի, շահել մրցանակներ, որոնցից մեկն էլ միջազգային մրցանակ է եղել:

Դպրոցական ուսումնառությունից հետո Մ. Ծառուկյանն ընդունվել է Կոմիտասի անվան կոնսերվատորիա, որտեղ էլ սովորել է ջազ-վոկալի բաժնում:

Մասնակցելով «Հայ սուպերսթար» երաժշտական նախագծին՝ Մ. Ծառուկյանն առաջին քայլերն է արել երգարվեստի ասպարեզում: Այժմ նա ոլորտում բավականին հայտնի ու պահանջված ներկայացուցիչ է:

Երգարվեստին զուգահեռ նա կարողանում է իրեն հրաշալի դրսևորել նաև հեռուստաֆիլմերում՝ մասնավորապես սիթոմային ժանրի սերիալներում:

Արտիստն արդեն գրեթե մեկ տարի է, ինչ ընտանիք է կազմել Ա. Գաբրիելյանի հետ: Նրանք ունեն մեկ բալիկ, որին Ռոբերտ են կոչել:

Понравилась статья? Поделиться с друзьями: