Սիրված երգիչ Էրիկ Կարապետյանն այսօր նշում է ծննդյան երեսներե ամյակը: Երգիչը ներկայիս հայկական շոու-բիզնեսի ամենից վառ և ակտիվ դեմքերից է,ով հաճախակի է հանդես գալիս նոր գաղափարներով ու նախաձեռնություններով:
Ծնվելով Վրաստանում՝ Էրիկը առավել հասուն տարիքում տեղափոխվում է հայրենիք: Այստեղ երաժշտական կրթություն է ստանում, ապա տարբեր երաժշտական նախագծերի մասնակցությամբ բավականին հայտնիություն ու սեփական անձի նկատմամբ ժողովրդական համակրական վերաբերմունք ձեռք բերում:
Էրիկը հանդես է եկել տասից ավել տեսահոլովակներում, տարբեր համերգային ու մրցութային ծրագրերում, հեռուստանախագծերում որպես ժյուրի գնահատել է սկսնակ երգիչ-երգչուհիների: Այժմ երգիչն ունի ստեղծած մոտ տասնութ երաժշտական տեսահոլովակ, որոնք սիրով են ընդունվել՝ յուրաքանչյուրն իր ժամանակին:
Երգիչը նաև բազմաթիվ մրցանակներ ունի նվաճած: Նա ակտիվ ստեղծագործական փուլում է գտնվում: Նրա ներկայացրած երգերը հիմնականում սիրով են ընդունվում հայ հանդիսատեսի կողմից՝ արժանանալով լայն տարածման:
Միանալով հնչող բազմաթիվ շնորհավորանքներին՝ ներկայացնենք երգչի սիրված երեգերից մեկը՝ մաղթելով, որ հարատևի նրա ստեղծագործական գործունեությունը: