Այսօր սիրված երգչուհի Արմինե Գրիգորյանի ծննդյան օրն է

Այսօր սիրված երգչուհի Արմինե Գրիգորյանը բոլորում է ծննդյան հիսուներեք տարին։ Արմինեն ծնունդով Էջմիածնից է։ Նա դպրոցական կրթությունը ստացել է Էջմիածնի դպրոցում, որից հետո սովորել է Թատերական ինստիտուտի դերասանական բաժնում։

Գրիգորյանների ընտանիքը բավականին տաղանդավոր է։ Այս ընտանիքի ներկայացուցիչ է նաև հանրահայտ հաղորդավար Սամվել Գրիգորյանը, ով Արմինեի եղբայրն է։ Սամվելի դուստրը՝ Նարեն ևս մշակութային ճանապարհ է ընտրել․ նա երգում է։

Դերասանի մասնագիտություն ձեռք բերած արտիստուհին շուտով հանդես է գալիս երգերի ինքնատիպ կատարմամբ՝ հայտնի դառնալով ավելի շատ որպես երգչուհի։ Արմինեի երգերը հիմնականում հումորային բնույթի ուրախ ստեղծագործություններ են։

Արմինե Գրիգորյանը ժամանակին ամենից պահանջված երգչուհիներից էր, ում ներկայությունը զարդարում էր տոնական ցանկացած միջոցառում։ Այժմ երգչուհին մասնագիտական առումով քիչ պասիվ է, սակայն բավականին ակտիվ է որպես քաղաքացի՝ իր քաղաքացիական դիրքորոշմամբ։

Արմինեն տարբեր ժամանակներում տարբեր զբաղմունքներ է նախընտրում․ զբաղվել է հաղորդավարությամբ, բիզնեսով և այլն։

Понравилась статья? Поделиться с друзьями: